Իշխանությունը հրաժարվում է Սրբազանի մասին ամբողջ ձայնագրությունները հրապարակել կամ փորձաքննել

18/07/2025 20:44 Ներքին կյանք

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

Իշխանական քարոզչությունը Բագրատ Սրբազանի թեման աստիճանաբար վերածում է ահասարսուռ մի պատմության, որտեղ կա բարի իշխանություն և արյունարբու ընդդիմախոսներ:

Այն, որ մեր երկրում անմեղության կանխավարկածը վերցրել ու աղբն են նետել, դա արդեն բոլորը գիտեն, բայց այն ֆանտաստիկ երևակայությունն ու այլասերված միտքը, որը քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգն են կառուցում, բազում բռնապետներ պարզապես կերազեին:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ իշխանությունը հրաժարվում է ամբողջական ձայնագրություններ հրապարակել կամ եղածը միջազգային փորձաքննության ենթարկել, նրանք ավելի առաջ են գնացել. յուրաքանչյուր ՔՊ-ական իր պարտքն է համարում թեման ըստ ճաշակի ու երևակայական թռիչքի զարգացնել:

Իշխանությունն առավել քան երբևէ շատ հստակ հանրությանն ազդակ է հղել առ այն, որ երբ ուզի, ում ուզի մի հոդված կգտնի և ազատություն կզրկի:

 

–00—ՍՊ