Վերին Դվինի և Արևշատի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպից օրեր անց 4 անձ ձերբակալվել է․ ՔԿ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

ՔԿ-ից 24News-ին փոխանցեցին, որ հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածները և՛ Արևշատ գյուղից են, և՛ Վերին Դվինից։ Մենք տեղեկացանք նաև, որ այս պահին իրավապահները լքել են գյուղը, բայց չի բացառվում՝ առաջիկայում էլի մարդիկ ձերբակալվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ այսօր՝ վաղ առավոտյան, ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում:
24News-ի տեղեկությունների համաձայն՝ տեղի ունեցած ձերբակալություններին մի քանի օր առաջ նախորդել է կենցաղային վեճը` ասորական Վերին Դվին և Արևշատ համայնքի բնակիչների միջև:
Մեզ փոխանցեցին, որ վիճաբանության մասնակիցների թվում է Արևշատ համայնքի վարչական ղեկավարի` Ստեփան Նիկոլյանի որդին, որը ստացած վնասվածքների հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան
-
Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն
-
ՀՀ-ն ոչ մի օգուտ չի ստանա, երբ միացնի Ադրբեջանի հարավային հատվածները Նախիջևանի հետ
-
Ադրբեջանի ճնշումը ՀՀ-ի վրա կմեծանա, դա թուրքական մեծ ծրագիր է, ոչ թե «արտապատվիրակում». Գեղամյան
-
«Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պետականության սպառնալիք է, ՀՀ-ն ընդունել է թուրքերի պահանջները
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է