«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

18/07/2025 13:39 Ներքին կյանք

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։

Հիմնադրամը դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել «Դալմա Գարդեն մոլ»-ում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառների հեռացնելը։

Դատարանը գործ է ստացել երեկ՝ հուլիսի 17-ին։ Այն նույն օրը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

—00—ՄԱ