Արտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգված
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

Այսօր՝ հուլիսի 18-ին, shamshyan.com է զանգահարել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Նահապետյանը, ով իր և իր ընատանիքի անունից իրենց զայրույթն էր հայտնում Երևանի քաղաքապետարանի ժողովրդի լեզվով ասած թաղման բյուրոյի տնօրինության հասցեին:
Ս. Նահապետյանն ասում ու մատնացույց էր անում Դավիթաշենի գերեզմաններում երկար տարիներ հուղարկավորված իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի գերեզմանները, ասելով. «Ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս հուղարկավորված են այս հատվածում, և մենք տևական ժամանակ չենք կարողացել բետոնով ցանկապատել, քանի որ ունեցել են թե առողջական, թե ֆինանսական խնդիրներ:
Վերջերս այցելեցինք, որպեսզի սկսենք բարեկարգել ու մնացինք զարմացած. մեր հարազատների շիրիմների վրա մոտ 1 մետր առաջ է բերվել մեկ այլ գերեզման:
Ճիշտն ասած՝ աչքներիս չհավատացինք, բայց հետո ճշտեցիք, որ այդ ամենը կատարվել է անօրինական ճանապարհով, գռեհիկ ձևով, ու դիմեցին Երևանի թաղման բյուրո, որտեղից անհեթեթ պատասխաններ ենք ստացել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ