Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը․ «ՀայաՔվե»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․
«44-օրյա պատերազմից անմիջապես հետո Թուրքիայի Միլի մեջլիսում պահանջ գեներացվեց՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշ. առաջին՝ հասնել նրան, որ Հայաստան-Սփյուռք կապերը խզվեն, Արցախը լինի Ադրբեջանի կազմում (այն ժամանակ դեռևս Արցախի մի մասը մերն էր), և որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հեղինակազրկվի, նսեմացվի ու քանդվի:
•Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը:
Զուր են հայրենի իրավապահներն այս ամենի տակ մտնում, ի՞նչ է` չե՞ն ճանաչում Նիկոլ Փաշինյանին, նրա արկածախնդիր, հակազգային բնույթը, որ մտնում են այս գործընթացի մեջ:
Հրաշալի կլիներ, եթե առավել պատվախնդիր պաշտոնյաներն ու ուժայիններն իրար հետ պայմանավորվեին, զանգվածաբար դիմում գրեին, դուրս գային այդ անպատիվ հանձնառության տակից»:
—00—ՄԱ