Մի շարք հասցեներում գազ չի լինի

18/07/2025 09:31 Ներքին կյանք

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ (Արտաշատի ԳԲԿ-ն սնող կողմնատար-գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, Այգեզարդ, Քաղցրաշեն, Այգեպատ, Շահումյան, Ոստան, Տափերական, Գինեվետ, Նոր Ուղի բնակավայրերի գազասպառողների, «Վ․Կ․ Գրուպ-5», «Վ․Կ․ Գրուպ», «Գար Լուս», «Նատուռալ Գազ», «ԱՐԱՇԱԳ», «ԳԱ-ԳԱ-ԷՏ», «ԲՈՒԱՏ», «Լիգա», «ՄԱՅ ԱՐԳ», «Ռուբադա», «Շահումյան գազ» ՍՊԸ-ներիի ԱԳԼՃԿ-ների, «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության (Շահումյան), «Գործիքագործ» ԲԲԸ-ի, «Ոստան» գինու գործարան ՍՊԸ-ի, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի, «Վան 777» ՍՊԸ-ի, «Մակարյան Սմբատ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

—00—ՄԱ