Գյումրիում կանխվել է ինքնասպանության փորձը

18/07/2025 08:47 Ներքին կյանք

Հուլիսի 17-ին, ժամը 19:52-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Պ․ Սևակի փողոցի շենքերից մեկի տանիքից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին:

–00—ՍՊ