Հայաստանը Բուլղարիայի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

17/07/2025 23:28 Ներքին կյանք
Այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։

Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի վերածելու ճանապարհին։ Նիստի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարարության միջև։

Հուշագիրը միտված է խորացնելու Հայաստան-Բուլղարիա համագործակցությունը տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում։

Հուշագրի վավերացումով ընդգծվեց երկու երկրների պատրաստակամությունը՝ խթանելու նորարարությունը, նպաստելու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների իրականացմանը։

–00—ՍՊ