Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

17/07/2025 21:12 Ներքին կյանք

 

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրն իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել ծնողներին։

–00—ՍՊ