Աշտարակում գործարկվում է միասնական երթուղային ցանցը

17/07/2025 21:04 Ներքին կյանք

Հուլիսի 21-ից Աշտարակում կգործարկվի միասնական երթուղային ցանցը։ Հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։

«Ուրախ ենք հայտնելու, որ Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվելու ամբողջովին նոր և հարմարավետ տրանսպորտային միջոցներից։

Երթուղիների և սակագների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք մեկնաբանությունների դաշտում։
Բոլորին մաղթում ենք բարի երթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

–00—ՍՊ