Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք, նա բռնել է եկեղեցավնաս ձեռքերը

17/07/2025 19:54 Ներքին կյանք

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

Այս էլ կասեմ և կլռեմ, քանի որ այս ծով անարդարության ու կեղծիքի մեջ պետք է միշտ բա՛րձր հնչի ձայնը ճշմարտության։

Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ ամեն տեսակ կրոնական մոլեռանդություններից ու «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից:

Անդրդվելի կերպով տեր է կանգնել Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ու նյութական, կալվածական ժառանգությանը՝ բռնելով այն եկեղեցավնաս ու ազգադավ ձեռքերը, որոնք օտարում ու մսխում էին համայնքային ու թեմական միջոցները, պատմական կալվածքները:

 

–00—ՍՊ