Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս սենյակներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Հուլիսի 17-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է արտահոսք, իսկ բնակիչներից մեկը գտնվում է տան տանիքում և չի կարողանում իջնել:
Փրկարարները բնակչին իջեցրել են տանիքից և տեղափոխել անվտանգ տարածք, ինչպես նաև միջանցքից դուրս են բերել գազի բալոնը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել է միջանցքը՝ գույքով։
Տուժել է մեկ այլ բնակիչ, ով հոսպիտալացվել է։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Գուտերեշը հութիներից պահանջել է ազատ արձակել ՄԱԿ-ի 11 ձերբակալված աշխատակիցներին
-
Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված քայլերը
-
Իմացության շնորհը և գիտելիքների ընկալունակությունը Աստծուց տրված պարգևներ են, որ բարիք են ստեղծում
-
Ձեր գիտելիքն ու հմտությունները պիտի ծառայեն հաստատված խաղաղության ամրապնդմանը. Ալեն Սիմոնյան
-
Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում. Էրդողանը՝ Փաշինյանին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է