Ավինյանը և Ուրուգվայի դեսպանն անդրադարձել են Երևան-Մոնտեվիդեո քույրացման համաձայնագրի ստորագրմանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու աշխատանքում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևան-Մոնտեվիդեո նախատեսվող քույրացման համաձայնագրի ստորագրմանը, որն էլ հիմք կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցության հաստատման ու զարգացման համար:
Ավագանու այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ Երևանի Ուրուգվայի հրապարակում կտեղադրվի Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Արտիգասի կիսանդրին: Նախագծի իրագործումն ընթացքում է:
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թեհրանն անհանգստացա՞ծ է Փաշինյանի՝ «արտապատվիրակման» հայտարարությունից
-
ԱՄՆ-ն պայմանել է դրել ՌԴ-ի առաջ, եթե հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք չբերվի
-
15-ամյա աղջիկը կրծքավանդակի հատվածում հարված է ստացել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
-
Հայաստանը Բուլղարիայի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել
-
Արտակարգ դեպք՝ Երևանում. Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը տապալվել է
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է