Մարզպետը չգիտի, թե Նոյեմբերյանի հիմնական քանդվող դպրոցի աշակերտները սեպտեմբերին որտեղ են դաս անելու
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.
«Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները
Սկսվել է Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքի քանդումը, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել.
«Որքա՞ն է Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքը, դպրոցի նոր շենքը որտե՞ղ է կառուցվելու, դպրոցի ներկայիս շենքը քանդվելո՞ւ է, ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը, գալիք ուսումնական տարում որտե՞ղ են կայանալու դասերը»։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքի մասով առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գալիք ուսումնական տարին երեխանների ուսումնական դասընթացները շարունակվելու է համայնքի կողմից տրամադրվող որևէ հանրային տարածքում»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը գործում է Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո, մարզպետարանը պարտավոր էր իմանալ, թե դպրոցը որքան հողատարածք ունի։
Մարզպետը նաև չի պատասխանել այն հարցերին, թե ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը։ Մեկուկես ամսից նոր ուսումնական տարին է մեկնարկում, Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքը քանդում են, մարզպետը չգիտի, թե այդ դպրոցի ավելի քան 400 աշակերտները դասերը որտեղ են անցկացնելու, հույս ունենալով, որ համայնքը դրա համար հանրային ինչ-որ տարածք կտրամադրի։ Այ քեզ բան»։
—00—ՄԱ