Միացյալ Թագավորության դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

17/07/2025 16:38 Ներքին կյանք

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ:

Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար:

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել նաեւ երկկողմ օրակարգին առնչվող հարցերը` առանձին անդրադարձ կատարելով տարածաշրջանային ա նվտանգությանը վերաբերող թեմաներին:

—00—ՄԱ