Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ

17/07/2025 16:05 Ներքին կյանք

Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պ․ – Սարյան փ․ խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պ․ – Մոսկովյան փ․ խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

▫️Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:

▫️62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պ. –Թումանյան փ. խաչմերուկից դեպի Մաշտոցի պ. – Խորենացու փ. խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

—00—ՄԱ