Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար
16/07/2025 21:48
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում եմ ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի միջև։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և նախանշել նոր հեռանկարներ՝ համագործակցության ընդլայնման համար։
Նշեմ, որ այսօր ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու ՀՀ և ԲՀ միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով։