Հայաստանը 50 մլն եվրոյի վարկ է վերցրել Սյունիքի զարգացման համար

16/07/2025 21:25 Ներքին կյանք
ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան ստորագրել են «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՆԲ նախագահ Նադիա Կալվինյոն:

50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրն ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում:

 Ծրագիրը նպատակ ունի նաև բավարարել Սյունիքի մարզում բնակություն հաստատած տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքները: