Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել

16/07/2025 17:42 Ներքին կյանք

Ռուբեն վարդապետ Զարգարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից մեկին։

«Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք, տնավեր սարքեցիր 150000 արցախցիների, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, քանի՞ հոգու ես ուզում զոհաբերել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել»,- գրել է վարդապետը։

Ավելի վաղ Փաշինյանը  հայտարարել էր.  «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։

–00—ՅՄ