«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

16/07/2025 17:36 Ներքին կյանք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ատոմ Բաբաջանյանին պատկանող «Գոռ» սգո սրահի խոհանոցում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Սիլիկյան խճ․ 37/5)։

Մասնավորապես՝

– առաստաղների մակերևույթներն ապահովված չեն եղել կեղտի կուտակումից, մասնիկների թափվելու հնարավորությունից,

– սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթների մի մասը չի պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,

– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

– պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

—00—ՄԱ