Կողբ գյուղի 39-ամյա բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում:
Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ