«Ֆլորենս»-ում քննչական գործողություններ եղել են՝ խուլիգանության գործով, այն շարունակում է փակ մնալ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

«Ֆլորենս» ռեստորանը շարունակում է փակ մնալ՝ քննչական գործողությունների հետևանքով։ Երեկ, ինչպես հայտնի է, ՔԿ քննիչները մտել են ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորան՝ պարալիզացնելով աշխատանքը, քանի որ նախատեսված բոլոր միջոցառումները հետաձգվել են, իսկ երեկ ռեստորանում գտնվող անձանց հեռացրել են այդտեղից։
Քրեական գործը, որով գործողություններ են իրականացվել, կապ չունի ռեստորանի գործունեության հետ, պարզվում է՝ խուլիգանության գործ է։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ չկան։ Այս պահին ևս ռեստորանը փակ է։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Թբիլիսին հերքում է վրացական անցակետերում հայկական բեռների արգելափակման մասին լուրը
-
Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» մարդուն ձերբակալել են
-
Իրանը աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
-
Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. մազութն ամբողջությամբ թափվում է գետը
-
«Ստացել ենք պաշտոնական նամակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից». Զարուհի Փոստանջյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է