«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է

16/07/2025 11:21 Ներքին կյանք

Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պատժախցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ վերջինս հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

–00—ՅՄ