ՀՀ-ում աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը կառավարելի է

16/07/2025 11:13 Ներքին կյանք

Աղիքային վարակիչ հիվանդությունները կարող են արձանագրվել տարվա տարբեր եղանակներին, սակայն մասնագետները նախազգուշացնում են՝ հատկապես ամռանը ռիսկը զգալիորեն մեծանում է։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց, որ ներկա փուլում իրավիճակը Հայաստանում կառավարելի է:

«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, 2023 թվականին ունեցել ենք աղիքային վարակներով պայմանավորված երեք բռնկում, իսկ այս տարի առայժմ չունենք։ Բայց տարվա շոգ սեզոնը նոր է սկսվել, և ինչպես բոլոր տարիներին, աստիճանաբար հիվանդացության մակարդակը կարող է աճել»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ աղիքային վարակների բռնկումները հիմնականում պայմանավորված են ջրով և սննդով: 2024 թվականին գրանցվել են բացառապես սննդով պայմանավորված բռնկումներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ