Մրգաշեն գյուղում այրվել են տանիքի փայտե կառուցատարրեր

16/07/2025 09:37 Ներքին կյանք

Հուլիսի 15-ին, ժամը 19։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։49-ին, մարվել՝ 23։15-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և պահեստավորած անասնակեր (մոտ 400 հակ)։

—00—ՄԱ