Ուսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքը

15/07/2025 23:13 Ներքին կյանք

Այսօր համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երեխաների մի խումբ ուղեկցող անձի ուղեկցությամբ անցնում ճանապարհը՝ խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները և վտանգելով նրանց կյանքը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունն օպերատիվ կերպով իրականացրել է պարզման աշխատանքներ, և հաստատվել է, որ նշված խումբը կապ չունի որևէ համայնքապատկան մանկապարտեզի կամ դպրոցի հետ։ Նախնական տվյալներով՝ խոսքը մասնավոր զարգացման կենտրոնի սաների մասին է։ Մանրամասնում է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան

Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ համագործակցելու ենք ԿԳՄՍՆ-ի հետ՝ համատեղ արձագանքման համապատասխան քայլեր մշակելու նպատակով։ Միաժամանակ դիմելու ենք ՀՀ Պարեկային ծառայությանը՝ խնդրելով կիրառել կարգապահական պատժամիջոց ուղեկցող անձի նկատմամբ։

Տեսանյութը՝ հղմամբ։

—00—ՍՊ