Քաղաքացիությունը՝ թանկով

15/07/2025 23:05 Ներքին կյանք

2026 թվականից սկսած ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը չեղարկելու ընթացակարգերն ամբողջությամբ կիրականացվեն թվային եղանակով՝ առցանց, իսկ գինը կաճի։

Օրինակ, եթե քաղաքացիություն ստանալու ընթացակարգն այժմ հասանելի է հայկական 1000 դրամով, այսինքն` մոտ 7 լարիով, ապա 2026 թվականից կավելանա մինչև 50 հազար դրամ` մոտավորապես 335 լարի։ Փախստականների համար գինը չի փոխվի։

Հայաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջին տարիներին քաղաքացիություն ստանալու դիմումները զգալիորեն աճել են։

—00—ՍՊ