ՀՀ ՊՆ փոխնախարարը Լեհաստանի ՊՆ պետքարտուղարի հետ պաշտպանության հարցեր է քննարկել

15/07/2025 19:50 Ներքին կյանք

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։

—00—ՍՊ