Ռուսական շուկայում խախտումներով հայկական կnնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. հայտարարություն

15/07/2025 15:49 Ներքին կյանք

Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի:

«Արտադրանքի ստուգված նմուշների մեծ մասը չի համապատասխանում կոնյակի և բրենդիի ԳՕՍՏ-ի պահանջներին, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրությանը»,- այս մասին Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ, նշված է «Սոյուզկոնյակի» և «Անտիկոնտրաֆակտի» համատեղ հայտարարության մեջ:

50%- ում հայտնաբերվել է ոչ խաղողային սպիրտի օգտագործում. նման արտադրանքը չի կարող կոնյակ կոչվել։

Ավելի վաղ բազմիցս հաղորդվել է, որ Ռուսաստանի շուկա է մատակարարվում անորակ կոնյակի սպիրտ (կամ արհեստական հավելումներով, կամ խաղողի փոխարեն՝ ցորենի): «Անտիկոնտրաֆակտի» նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հայտնել էր, որ խնդիրը լուծելու համար ասոցիացիայի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ:

–00—ՅՄ