Սահմանազատման անվան տակ հանձնված բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել․ Սարգսյան

15/07/2025 10:54 Ներքին կյանք

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի։

2024թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանագոտում սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Բաղանիս-Այրում նախկինում ադրբեջանաբնակ գյուղից տարածքներ, 30 տարի ամրացված դիրքերը Ադրբեջանին հանձնեցին։ Այդ տարածքներից վերև, բարձունքում ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ Հայաստանի ավելի մեծ տարածքում ռադիոհետախուզություն կատարի։ Այդ աշտարակը լավ տեսանելի է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից, որտեղից լուսանկարներն արել եմ»։

–00—ՅՄ