Բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ զգալիորեն աճել է խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման վտանգը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ զգալիորեն աճել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել հրդեհավտանգ շրջաններում գտնվելու անվտանգության կանոնները՝
✅ Խարույկ վառեք միայն հատուկ նախատեսված և թույլատրված տարածքներում,
✅ Խարույկը երբեք մի թողեք առանց հսկողության։ Մինչ տվյալ վայրից հեռանալը համոզվեք, որ այն լիովին մարված է,
✅ Խստիվ արգելվում է վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ նետել խոտածածկ կամ անտառային տարածքներում,
✅ Խուսափեք ապակյա կամ լույս անդրադարձնող իրեր թողնել բնության գրկում, քանի որ դրանք կարող են առաջացնել հրդեհ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությամբ,
✅ Կրակի կամ ծխի նշաններ նկատելու դեպքում անհապաղ դիմեք Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն՝ զանգահարելով 911։
Պահպանենք բնությունը՝ պաշտպանելով այն հրդեհներից։
–00—ՅՄ