Մեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքը

15/07/2025 09:05 Ներքին կյանք

Մեկնարկել են Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կապալառու կազմակերպությունը կատարում է երթևեկելի գոտիներից մեկի ասֆալտբետոնե ծածկի ֆրեզումը։

Երկկողմանի երթևեկությունն այժմ կազմակերպվում է մեկ գոտով։

Մի գոտու նորոգումն ավարտելուց հետո աշխատանքները կշարունակվեն մյուս երթևեկելի գոտում։

Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

—00—ՄԱ