Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիսում․ զոհ ու վիրավորներ կան

15/07/2025 08:43 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ռ․ Սմոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։