Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ պայքարում են կրակի տարածման դեմ

14/07/2025 23:53 Ներքին կյանք

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ հրդեհ  է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ։

Կրակի դեմ պայքարում են ոչ միայն հրշեջները ու պարեկները այլ նաև քաղաքացիները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։