Հայտնաբերել են Ձորաղբյուրում աղմկահարույց հանցագործություն կատարած անձին․ մահվան պատճառը՝ կրակոց

14/07/2025 22:45 Ներքին կյանք

Հուլիսի 12-ին  հայտնաբերել են հուլիսի 11-ին Ձորաղբյուր գյուղում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած կասկածյանլին։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի թաղամասերից մեկի այգետնակի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս.-ի և Երևանում հաշվառված 31-ամյա Աշոտ Բ.-ի միջև, որի ընթացքում էլ վերջինը իր մոտ գտնվող դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակել է Հովհաննես Ս.-ի վրա, ինչի արդյունքում վերջինս հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել։

Ապա սպանություն կատարողը դեպքի վայրից հեռացել է։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի, 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։