Վեճից հետո մասնակիցները գնացել են կռվի մյուս մասնակցի բակ, հնչեցրել հայհոյանքներ, կոտրել տան ապակին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հարձակվել են քաղաքացու տան վրա և ավտոմեքենաները ջարդուփշուր են անում։
Նշված հասցե մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ որ հուլիսի 3-ին ժամը 23։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Սահակ Հ․-ն Խանջյան գյուղի դաշտերում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Արման Հ․-ի, 23-ամյա Զավեն Ս․-ի և 26-ամյա Վասիլի Ս․-ի հետ, որի ժամանակ վերջիններս ձեքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Աղբյուրի տեղեկություններով այնուհետև ժամը 02։20-ի սահմաններում Վասիլ Ս․-ն, Զավեն Ս․-ն և Արման Հ․-ն գնացել են Սահակ Հ․-ի տան բակ, որտեղ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հնչեցրել են հայհոյանքներ և քարերով ու փայտերով կոտրել Սահակ Հ․-ի տան բակում կայանված վերջինիս պատկանող «ԳԱԶ 3110», «ԳԱԶ 53» և «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենաների ապակիները, ինչպես նաև տան պատուհանի ապակիները՝ պատճառելով գույքայիյն վնաս։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։