Հրազդանի 48-ամյա բնակիչը կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել է 56-ամյա տղամարդուն

14/07/2025 18:36 Ներքին կյանք

Հուլիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարանից «որովայնի առաջային և կողային պատի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ 56-ամյա տղամարդուն տանը  դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի 48-ամյա բնակիչը։ Նա հուլիսի 10-ին Միկրոշրջան թաղամասում ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ