Կոտայքի մարզում բախվել են «Range Rover»-ը և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» ավտոցիստեռնը. կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի ավտոցիստեռնը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմեդ» բժշկական կենտրոն, 1 հոգու էլ «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է վարորդների, հիվանդանոց տեղափոխված և տեղում բուժօգնություն ստացած վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հատյնում է, որ բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ «ԶԻԼ»-ի 2 անվահեծանները կոտրվել են:
–00—ՅՄ