ԵՊՀ Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչը ազատման դիմում է գրել․ «Հրապարակ»

14/07/2025 15:53 Ներքին կյանք

«Հրապարակի» տեղեկություններով` այսօր Երևանի պետական համալսարանի Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Տարոն Դանիելյանը ազատման դիմում է գրել: ԵՊՀ մեր աղբյուրի խոսքով` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, որը բոլոր ժամակների իշխանությունների ծառան է, Տարոն Դանիլյանին փորձել է ուղղորդել եկող ուսումնական տարվա սեպտեմբերից ազատվել ամբիոնի բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներից, նրանց զրկելով դասաժամերից և փոխարենը դասաժամերը Հանրային հեռուստաընկերության կիսագրատետ լրագրողներին տրամադրելով, սակայն Դանիելյանը նշել է, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը Նիկոլ Փաշինյանին համակրում է, չի կարող նման քայլի դիմել և շիկացնել առանց այն էլ շիկացած մայր բուհի մթնոլորտը:

Վերջինս այսօր առավոտյան ազատման դիմում է գրել և հրաժեշտ տվել կոլեգաներին: Հիշեցնենք, որ Տարոն Դանիելյանը հայտնի թամադա է, որը ԵՊՀ տպագիր և հեռարձակվող ամբիոնի վարիչ նշանակվել էր այս տարվա փետրվարին: ԵՊՀ մեր աղբյուրի խոսքով` Քննչական կոմիտեի նախկին խոսնակ Գոռ Աբրահամյանն է այժմ պայքարում ամբիոնի վարիչ դառնալու համար:

–00—ՅՄ