Wizz Air ավիաընկերությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնում է դեպի Աբու Դաբի թռիչքները
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնում է դեպի Աբու Դաբի թռիչքները, հայտնում է «Հետք»-ը։
Ընկերությունը պատճառաբանում է իր որոշումն աշխարհաքաղաքական անկայունությամբ, որը հանգեցրել է օդային տարածքների պարբերական փակման՝ խաթարելով պահանջարկը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի շոգ կլիմայով, որն ազդել է շարժիչների արդյունավետության վրա։
Wizz Air-ի գլխավոր տնօրեն Յոժեֆ Վարադին ասել է․ «Մատակարարման շղթայի սահմանափակումները, աշխարհաքաղաքական անկայունությունն ու շուկայի սահմանափակ հասանելիությունը լրջորեն խոչընդոտել են մեր սկզբնական նպատակների իրագործմանը»։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման կապակցությամբ
-
Հուշագիր է ստորագրվել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև
-
Արցախցիների նկատմամբ վերջին օրերի պահվածքն ունի մեկ պատճառ, որի անունն է Նիկոլ Փաշինյան․ պատգամավոր
-
Ինչպես քահանային հայհոյողը հայտնվեց հիվանդանոցում ու հետո ապաշխարեց
-
Ձերբակալությունների նպատակն է թշնամու նոր կամ ընթացիկ զիջումներին ընդառաջ ճնշել հայի պայքարի ոգին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է