ՀՀ է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը. ոստիկանապետի բանավոր ցուցումով նրա մուտքը չի արգելվել
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Հուլիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան է ժամանել օրենքով գող Մեհրաբ Քալաշովը:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին տարիներին Կառավարության կողմից ակտիվ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, որի մեջ է մտնում նաև օրենքով գողերի մուտքի արգելումը Հայաստան, նրանց կողմից գողական բարքերի տարածումը կանխելը, մինչդեռ Մեհրաբ Քալաշովին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից պետք է արգելվեր նրա մուտքը Հայաստան, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի բանավոր կարգադրությամբ թույլատրել են մտնել Հայաստան:
Թե ինչու է Ս. Մանուկյանը ցուցում տվել, որ չխոչընդոտեն օրենքով գողի մուտքը Հայաստան, բազմաթիվ կասկածելի հարցեր է առաջացնում:
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարին մեղադրում են Գազայում սպանություններին մեղսակցության մեջ
-
ԵՄ ներդրումները Հայաստանում կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի
-
ՀՀ-Ֆրանսիա համագործակցությունը պաշտպանության բնագավառում կընդլայնվի․ Պապիկյանը՝ Լըկորնյուին
-
Այս ամենը շոու է, ֆարս, չեն կարող հեղինակազրկել Բագրատ Սրբազանին, ժողովուրդն ամեն ինչ գիտի
-
Եթե քաղաքական կուրսով ու հաճույքով են գնում, այո՛, ՀԷՑ-ն էլ կարող են պետականացնել, ՀՅԴ-ն էլ փակել
-
40 ոստիկանով պատգամավորին էին ծեծում, մայրիկին նորածնի հետ կալանավորում են․ Փաշինյանի հրահանգն է
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է