Գեղարքունիքում բախվել են «Chevrolet Cruze»-ը և մոտոցիկլը․ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

14/07/2025 10:44 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 75 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նելլի Ա․-ի վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լիլիթ Ս․-ի վարած մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

–00—ՅՄ