Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13/07/2025 16:51 Ներքին կյանք

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, մասնավորապես,  Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսակովի պողոտայի մի շարք հասցեներում հուլիսի 14-ի ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։

—00—ՄԱ