Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց

13/07/2025 16:36 Ներքին կյանք

3 ամսով կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իմ հարցմանն ու հայտնած մտահոգությանն ի պատասխան տեղեկացվեց, որ Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ դուստրը՝ Ջուլիան, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց։

Թե որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նրանք՝ այս պահի դրությամբ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, պարզ է մի բան՝ 2025 թվականի հուլիսի 13-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ ներկայացուցիչ չի այցելել կալանավայրում գտնվող քաղաքացի Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը»։

_00_ՄԱ