Միրզոյանի՝ Պեկին այցից հետո Երևանը հայտարարեց Շանհայի կազմակերպության անդամակցության որոշման մասին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Չինաստանում կայանալու է Շանհայի գործակցության կազմակերպության արտգործնախարարների հավաքը: Հետաքրքիր է, արդյո՞ք հավաքի ընթացքում, թեկուզ ոչ պաշտոնական՝ հետնաբեմային մակարդակում կլինի խոսակցություն այն մտադրության մասին, որ օրեր առաջ արտահայտեց Երեւանը՝ կազմակերպությանն անդամակցելու մասով:Հիշեցնեմ, որ Հայաստանի ԱԳ նախարարը Պեկին այցից մի քանի օր անց հայտարարեց, որ Երեւանը կայացրել է Շանհայի գործակցության կազմակերպության հայտ ներկայացնելու որոշում:
Բնականաբար, հայտը ներկայացված չէ, որ այն լինի պաշտոնական քննարկման առարկա, սակայն կարող է լինել ոչ պաշտոնական մտքերի փոխանակում այդ թեմայով:
Հիշեցնեմ, որ Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Կիրգիզիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Պակիստանը: Հայաստանը մինչ այժմ եղել է երկխոսության գործընկերոջ կարգավիճակով, ինչպես Ադրբեջանը: 2024 թվականի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ մտադիր է ներկայացնել դիտորդ լինելու հայտ:
Այդպիսի մտադրություն ուներ նաեւ Հայաստանը, բայց փաստացի Միրզոյանի՝ Պեկին այցից հետո Երեւանը հայտարարեց անդամակցության հայտնի որոշման մասին»:
—00—ՄԱ