«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ընթանում են վերանորոգման և բարեկարգման աշխատանքնե
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ընթանում են վերանորոգման, բարեկարգման և կահավորման աշխատանքներ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, պանթեոնի տարածքում կատարվում է ասֆալտապատում, հարթեցում, խճապատում, բարելավվում է մուտքի և միջանցիկ ուղիների հասանելիությունը։ Միաժամանակ վերականգնվում և ամրացվում են ժամանակի ու եղանակային պայմանների հետևանքով վնասված գերեզմանաքարերը, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ փոխարինվում նորերով։«Արմենպրես»-ին համայնքապետարանի մամուլի բաժնից տեղեկացրին, որ հատուկ ուշադրություն է դարձվում նաև եզրաքարերին, որոնք ևս վերականգնվում կամ նորոգվում են։ Տեղում ընթանում է նաև կանաչապատման և ընդհանուր տարածքի խնամքի, բարեկարգման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթած կազմակերպությունը՝ «Կառլեն Գրիգորյան» ԱՁ-ը։ «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում հանգչում են արցախյան պատերազմներում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիները:
_00_ՄԱ