Հայերը հանրահավաք կանեն Գլենդելում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու

13/07/2025 11:31 Ներքին կյանք

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 12:30-ին, Գլենդելում, ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունենալու «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը:«Կոչ ենք անում Լոս Անջելեսում և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցներին միանալ հանրահավաքին և իրենց ներկայությամբ վկայել դիրքորոշումն՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Միասին պահանջելու ենք դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ հալածանքները, անմիջապես ազատ արձակել Բագրատ և Միքայել սրբազաններին, բարերար Սամվել Կարապետյանին և մյուս ապօրինի կալանավորվածներին»,- նշվում է հայտարարության մեջ։

—00—ՄԱ