Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում

12/07/2025 10:46 Ներքին կյանք

Կառավարության «Փաստ»-ի աղբյուրի փոխանցմամբ, , վարչապետ Փաշինյանի մոտ մի քանի օր է՝ խորհրդակցություններ են, «գլուխ են կոտրում» Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Բանն այն է, որ առկա «գործով» կալանքը երկարաձգել հնարավոր չէ, ու անհրաժեշտ է արագորեն նոր գործ հորինել, որով հնարավոր կլինի ևս երկու ամսվա կալանք պահանջել դատարանից։

Քանի որ «նոր հանգամանքներ» իրականում չստացվեց գտնել, բացահայտումներ չեղան, որոշվել է նման մի դրվագ հորինել։ Թե ինչ են մոգոնել, մեր աղբյուրը խոստացավ հայտնել երկուշաբթի»:

—00—ՄԱ