Լիանայի երեխան արդեն իր հետ է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում․ նոր մանրամասներ

12/07/2025 10:40 Ներքին կյանք

Լիանայի երեխան արդեն իր հետ է՝ «Աբովյան» ՔԿՀ-ում։ Հիշեցնենք, որ Լիանան նախօրեին երեք ամսով կալանավորվել է։

««Աբովյան» ՔԿՀ բակում եմ, սպասում եմ հնարավորություն տան հանդիպելու Լիանային և փոքրիկին», – հայտնեց պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի մյուս երեխաներն արդեն տեղափոխվել են Լիանայի հիվանդ մոր մոտ՝ գյուղ․

«Իսկ փոքրիկին կերակրելու պայմանների հետ կապված, թե ինչ վիճակ է այստեղ՝ վերջնական պատկեր չունեմ։

Ժամեր շարունակ կրծքի երեխան ինձ մոտ է եղել՝ մորից հեռու։ Սա երեխայի նկատմամբ խոշտանգում է»։

Փոստանջյանն ասաց՝ ամեն ինչ պետք է անել, որ Լիանան շուտ ազատվի։ Պատգամավորների հետ խոսել է՝ երաշխավորագրեր կտրամադրեն։

—00—ՄԱ