Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ

11/07/2025 23:00 Ներքին կյանք
 Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է Քեսապի առաջին գյուղ, հայտնում է «Գանձասարի» թղթակիցը։

«Քեսապի մեր թղթակիցը յայտնեց, որ Լաթաքիոյ գիւղերուն մէջ ծայր առած հրդեհը հասած է Տիւզաղաճ, Քեսապի առաջին գիւղ։
Տղամարդիկ երկու օրէ ի վեր նախապատրաստական աշխատանք կը տանին հրդեհի ծաւալման առաջքը առնելու համար։
Կրակը լեռներուն վրայ է, ցարդ բնակելի վայրեր չէ հասած։ Ներկայ դրութեամբ մարդկային եւ նիւթական վնասներ չկան»։

–00—ՍՊ